Սալուտեմ 3.2021
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել
Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը.
- ավոբենզոն (avobenzone)
- օքսիբենզոն (oxybenzone)
- օկտոկրիլեն (octocrylene)
- էկամսուլ (ecamsule)։
Ինչպես պարզել են մասնագետները, վերոնշյալ բաղադրիչների ներթափանցման մակարդակն արյան մեջ զգալիորեն գերազանցում է ՍԴՎ-ի կողմից սահմանված ցուցանիշները։ Հետազոտության հեղինակները նշում են, որ օքսիբենզոնը կարող է բացասաբար անդրադառնալ էնդոկրին համակարգի գործունեության վրա։ Այս նյութը, ենթադրաբար, կարող է ազդել օրգանիզմում այնպիսի գործընթացների վրա, ինչպիսիք են աճը, զարգացումը և վերարտադրողականությունը։ Մասնավորապես, հետազոտության ընթացքում պարզվել է, որ օքսիբենզոնը թույլ էստրոգեն է և կարող է նվազեցնել տեստոստերոն արական հորմոնի մակարդակը դեռահաս տղաների օրգանիզմում։
Այնուամենայնիվ, օգո՞ւտ, թե՞ վնաս
Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան ՍԴՎ հետազոտություններին ի պատասխան հրապարակել է, որ արևապաշտպան քսուքներ պետք է կիրառել։ Ընդ որում, բժիշկները խորհուրդ են տալիս գնել SPF-30 և ավելի բարձր պաշտպանության գործոնով միջոցներ, և դրանք համատեղել ուլտրամանուշակագույն ճառագայթներից (ՈՒՄՃ) պաշտպանության այլ մեթոդների հետ (գտնվել ստվերում, կրել գլխարկ և այլն)։
Ֆիզիկական և քիմիական արևապաշտպան ֆիլտրեր
Արևապաշտպան քսուքների բաղադրության մեջ կան քիմիական և ֆիզիկական (հանքային) արևապաշտպան (SPF) ֆիլտրեր։ Առաջին խումբը ՈՒՄՃ կլանողներ են, իսկ երկրորդը՝ անդրադարձնողներ։
Վերոնշյալ «կասկածելի քառյակի» նյութերը պատկանում են քիմիական արևապաշտպան ֆիլտրերի խմբին։ Դա չի նշանակում, որ բոլոր քիմիական արևապաշտպան միջոցները վատն են։ Յուրաքանչյուր տարի Բնապահպանական աշխատանքային խումբը (Environmental Working Group) կազմում է առողջության համար անվտանգ հարյուրավոր արևապաշտպան քսուքների ցանկ, որոնց մեջ կան և՛ հանքային, և՛ քիմիական կամ օրգանական միջոցներ։
Օրգանական ուլտրամանուշակագույն ֆիլտրերը
(ՈՒՄՖ) թույլ են տալիս ստանալ մինչև 100 և նույնիսկ բարձր պաշտպանության գործոնով միջոցներ, որոնք հարմար է ներառել տարաբնույթ կոսմետիկ միջոցների՝ քսուքների, գելերի, ցողացիրների, լոսյոնների և այլ միջոցների մեջ, ավելացնել դեկորատիվ կոսմետիկայի, շամպունների և մազերի լաքերի մեջ։ Սակայն ոչ բոլոր նյութերն են անվտանգ մաշկի համար։
Առաջին հերթին օրգանական ՈՒՄՖ-ները առավել հաճախ են գրգռում մաշկը և առաջացնում ալերգիա։ Դրանցից մի մասը կարող է նաև ֆոտոռեակտիվություն դրսևորել։ Դա նշանակում է, որ ճառագայթումից որոշ ժամանակ անց այդպիսի ֆիլտրերով «պաշտպանված» մաշկի վրա ավելի շատ ազատ ռադիկալներ կառաջանան, քան անպաշտպան մաշկի վրա։
Այժմ հայտնի է, որ մի շարք օրգանական ՈՒՄՖ-ներ օժտված են նաև հորմոնային ազդեցությամբ։ Պարզվել է, որ դրանք կարող են հանգեցնել ձկների, կակղամորթների և ջրային այլ բնակիչների սեռի փոփոխության և սեռական օրգանների զարգացման խանգարման։ Դեռ հայտնի չէ, թե որքանով են ՈՒՄՖ-ների հորմոնային ազդեցությունները դրսևորվում մարդու օրգանիզմում, սակայն արդեն ակընհայտ է, որ այդ նյութերը անվտանգ համարել չի կարելի։
Տխուր փաստն է նաև այն, որ ՈՒՄՖ-ները կարող են թափանցել արյան մեջ և կուտակվել օրգանիզմում։ Օրինակ` ԱՄՆ-ում վերջերս հետազոտել են տարբեր էթնիկ ծագման, տարիքի և սեռի ավելի քան 2000 ամերիկացիների մեզը։ Փորձանմուշների 96%-ի մեջ հայտնաբերվել է արևապաշտպան շատ միջոցների բաղադրության մեջ մտնող հայտնի բենզոֆենոն-3 (օքսիբենզոն) ՈՒՄՖ-ն։
Ընդ որում, կանանց օրգանիզմում, հատկապես երիտասարդ տարիքի, օքսիբենզոնի պարունակությունը միջինը 3 անգամ ավելի բարձր է եղել, քան տղամարդկանց օրգանիզմում, իսկ սպիտակամորթ ամերիկացիների արյան մեջ` յոթ անգամ ավելի, քան աֆրոամերիկացիների մոտ։
Վերջին տարիներին շատ մաշկաբաններ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ հանքային ֆիլտրերին՝ որպես առավել արդյունավետ միջոցի։
Պարզելու համար, որ այս կամ այն քսուքը հանքային ֆիլտրի հիմքով է, բաղադրության մեջ փնտրեք ցինկի դիօքսիդ (zinc oxide) և (կամ) տիտանի դիօքսիդ (titanium dioxide)։
Ֆիզիկական ՈՒՄՖ-ները ալերգիա և մաշկի գրգռվածություն չեն առաջացնում և օժտված են ազդեցության լայն սպեկտրով՝ պաշարում են А և B ուլտրամանուշակագույն ճառագայթները։
Արդյոք ֆիզիկական ֆիլտրերով արևապաշտպան քսուքները թերություններ ունե՞ն:
Այո։ Դրանց մի մասն ավելի խիտ և դժվար տարածվող կառուցվածք ունի, քան քիմիական ֆիլտրերով միջոցները։ Բացի այդ, ցինկի և տիտանի դիօքսիդները կարող են սպիտակեցնել մաշկը իրենց բնական սպիտակ երանգի պատճառով։ Սա ծանրակշիռ թերություն է մուգ մաշկով մարդկանց կամ մորուսով տղամարդկանց համար, որոնց վրա սպիտակ բծերը կարող են ավելի ցայտուն արտահայտվել։ Բարեբախտաբար, շատ արտադրողներ մեծ ուշադրություն են դարձնում արևապաշտպան միջոցների բաղադրության վրա, և կարելի է գտնել դեմքի համար լիովին աննկատ տարբերակներ։
Արևայրուքի դեմ քսո՞ւք, թե՞ քսուք` արևայրուքի համար. ո՞րն է տարբերությունը
Որպես կանոն, արևայրուքի դեմ քսուք ասելով՝ ենթադրում են ՈՒՄՃ առավելագույն պաշարող և բարձր SPF-ով միջոցները։ Իսկ արևայրուքի քսուք ասելով՝ հասկանում են ոչ բարձր SPF-ով (մինչև 15) արևապաշտպան միջոց, որը թույլ է տալիս արևայրուք ստանալ։ Սակայն կարևոր է հասկանալ, որ արևայրուքի առաջացումն արդեն վկայում է, որ մաշկն արևից պաշտպված չէ։
Մոսկվայի պետական համալսարանի քիմիկոսները արևայրուքի քսուքներում հայտնաբերել են թունավոր նյութեր
Հետազոտությունները ցույց են տվել, որ քլորացված ջրի և ՈՒՄՃ-ի փոխազդեցությունից ավոբենզոնը տրոհվում է վնասակար քիմիական միացությունների և առաջացնում է երկու տասնյակ օրգանական միացություններ, որոնք պատկանում են արոմատիկ թթուների և ալդեհիդների, ֆենոլների և ացետոֆենոնների դասին։ Ավելի թունավոր են ֆենոլները և քլորացված ացետոֆենոնները։ Ընդ որում, քլորացետաֆենոնը մտնում է արցունքաբեր խառնուրդների բաղադրության մեջ, որոնք կիրառվում են ոստիկանության կողմից ցույցերը, հանրահավաքները ցրելու նպատակով։
Գիտնականները շարունակում են ուսումնասիրությունները։ Նրանց տվյալներով՝ ծովային ջրի քլորացման կամ բրոմացման դեպքում ավոբենզոնի քայքայումից առաջացած նյութերի տեսականին ավելի մեծ է։ Ջրում պղնձի աղերի առկայության դեպքում առաջանում է մեծ քանակությամբ բրոմոֆոր, որը կարող է լյարդի, երիկամների և նյարդային համակարգի գործունեության խանգարում առաջացնել։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ավոբենզոն պարունակող արևայրուքի քսուքներ են օգտագործում։
Ինչո՞ւ են վտանգավոր արևապաշտպան քսուքները
Գիտությունը բավականին համոզիչ փաստարկներով ապացուցել է, որ ՈՒՄՃ-ի ավելցուկը հանգեցնում է վաղաժամ ծերացման և մաշկի քաղցկեղի։ Այդ պատճառով այժմ Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդիկ հազվադեպ են համարձակվում դուրս գալ լողափ՝ առանց արևապաշտպան միջոց քսելու: Աստիճանաբար այս սովորությունը տարածվում է նաև Ռուսաստանում, որտեղ վերջերս առողջ կենսակերպի հետևորդները պատրաստակամորեն ընդունում են արևմտյան միտումները։
Մյուս կողմից, այժմ ավելի շատ հիմքեր կան պնդելու, որ արևապաշտպան միջոցներով արևայրուք ընդունելը ոչ պակաս (երբեմն նույնիսկ ավելի) վտանգավոր է, քան արևի տակ առանց պաշտպանության այրվելը։ Չէ՞ որ հենց ԱՄՆ-ում և Եվրոպայում, որտեղ արևապաշտպան քսուքները վաղուց են կիրառում, վերջին երեք տասնամյակների ընթացքում արձանագրվում է մաշկի քաղցկեղի բոլոր ձևերի աճ։ Եթե 1970-ականների սկզբին ԱՄՆ-ում սպիտակամորթ բնակչության մեջ մելանոմայի հանդիպման հաճախությունը կազմում էր յուրաքանչյուր 10 հազար մարդուց՝ 6 դեպք, ապա 2000-ականների սկզբին այդ թիվը եռապատկվել է։ Եվրոպայում մելանոմայի հաճախությունը նույն ժամանակաշրջանում ավելացել է գրեթե հինգ անգամ։ Այս տխուր փաստի բացատրության համար առաջարկվել է երեք վարկած։
Առաջինի համաձայն՝ մաշկի քաղցկեղով հիվանդացության դեպքերի ներկայիս աճը պայմանավորված է 1960-70-ականներին արևայրուքով համատարած հրապուրված լինելու գործոնով, քանի որ ԴՆԹ-ի առաջնակի վնասման և ուռուցքի զարգացման միջև կարող է անցնել ավելի քան մեկ տասնամյակ։
Երկրորդ վարկածի կողմնակիցները համոզված են, որ գլխավոր պատճառը արևապաշտպան քսուքներն են և դրանցում առկա քիմիական նյութերը։
Երրորդ վարկածի համաձայն՝ արևապաշտպան միջոցները, կախված կիրառման ձևից, մաշկի պաշտպաններից վերածվում են ռիսկի գործոնների։
Բնական պաշտպանություն
Եթե պաշտպանությունը չի գործել և մաշկի բջիջները տուժել են արևից, ամեն ինչ կորած չէ, քանի որ մաշկը կարողանում է շտկել վնասվածքների զգալի մասը։ Այդպիսի փրկարարական ռեակցիաներից մեկը բոլորիս լավ ծանոթ մաշկի «պլոկվելն» է արևային այրվածքից հետո։ «Մաշկի նորացումն» օգնում է օրգանիզմին ձերբազատվել վնասված ԴՆԹ-ով բջիջներից, որոնք, հակառակ դեպքում, կարող էին չարորակ ուռուցքի գոյացման պատճառ դառնալ։
«Արևից պաշտպանության մասին»,
«Գիտություն և կյանք», https://www.nkj.ru
«Ես պառկած եմ արևի տակ…», 2004, № 5,
Ե.Լոզովսկայա, https://www.nkj.ru
Աննա Մարգոլինա, կ.գ.թ.
ք. Ռեդմոնդ (ԱՄՆ), https://www.nkj.ru
https://iz.ru
https://bit.ly
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...
Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...
Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն